Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է երկիր տարաձայնությունները քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«Նախագահ Էրդողանը երկու առաջնորդներին հրավիրել է Թուրքիա՝ լուծելու նրանց միջև եղած խնդիրներն ու տարաձայնությունները։ Թուրքիան պատրաստ է խաղալ ցանկացած դեր, որը կարող է նվազեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը»,- նշել է նա: