Անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալի հետ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը։
«Քննարկել ենք 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները:
Գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար»,- նշել է Արմեն Ասրյանը։
Նրա խոսքով՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի` անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ կազմակերպվում է գործնական համագործակցություն։