Հայաստանում, ինչպես և տարածաշրջանում ու աշխարհում «օմիկրոն» շտամով վարակվածության կտրում աճ կա։ Մենք երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, իրականացվել է 7407 թեստավորում։ Երկու մարդ մահացել է։ Այս մասին կառավարության հունվարի 27-ի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է հոսպիտալացված, ինչը միակ ուրախալի լուրն է։ Սրան նպաստում են պատվաստվածության մեծաթիվ լինելը և շտամի առանձնահատկությունները։ Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդի ծավալման պլանն առկա է, թեև դեռ չի գործարկվել։
«Քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափ, իսկ երկրորդ դեղաչափ՝ 37 տոկոսը։ Վերջին մեկ շաբաթում պատվաստումների թվի աճ է նկատվում։ Դա ուրախալի է, քանի որ պատվաստվածներն իրենց հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ թեթևակի սիմպտոմներով։ Սա մեր գլխավոր նպատակն է եղել»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարը, սակայն, նշեց, որ ցածր է ռիսկային խմբում գտնվողների պատվաստվածության մակարդակը, այն 18 տոկոս է կազմում, ինչը ցածր ցուցանիշ է։ Ակտիվ են 35-65 տարեկանները։ Մինչև 18 տարեկանների շրջանում կա 1000 ամբողջական պատվաստված քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։