ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր Facebook–յան էջում կնոջ` Նունե Սարգսյանի և թոռնիկների հետ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։
Հրապարկմանը կից ՀՀ նախագահը գրել է․
«Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան:
Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին,Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին»: