ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ։ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը սահմանվել է որպես այլընտրանքային ավտոճանապարհ։