Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շատ կառուցողական և արդյունավետ է անվանել Անթալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարայի և Երևանի երկխոսությունն աջակցում է նաև Ադրբեջանին։
Իր հերթին Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։