Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել։ Այս մասին գրում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Аrmenia Today-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Պաշտպանը հայտնել էր, որ դատարանը կալանքի տակ է թողել «անպիտան զենքի» գործով անցնող մյուս ամբաստանյալներին։