Հովհաննես Իսակովը ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին Կարսի Հաջիշեն գյուղում: Հարուստ կենսագրություն ունեցող ծովակալը կրթություն է ստացել Թիֆլիսի ռեալական դպրոցում, այնուհետ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում: Այդ ընթացքում մի քանի անգամ փորձել է ընդունվել ծովային կորպուս, սակայն չի ստացվել: Զինվորական ծառայության շրջանում ցանկություն է հայտնել ծառայելու ռազմածովային նավատորմում: Ցանկությունն իրականանում է. հայտնվում է Պետերբուրգի «Նավատորմի յունկեր» դպրոցում:
Մեծ է նրա ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում: 1944թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային մարշալի կոչում, իսկ 1965թ.՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակի առթիվ Խորհրդային Միության հերոսի կոչում: Հետպատերազմյան շրջանում՝ 1958թ., եղել է Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի Օվկիանոսագիտության կոմիտեի անդամ, իսկ 1967թ.՝ Խորհրդային Հայատսանի ԳԱԱ պատվավոր անդամ:
Հայազգի նշանավոր հերոսը մահացել է 1967 հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: