ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի հակամարտությանը և այնտեղ ոչ թռիչքային գոտի կստեղծի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը՝ Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք արդեն բազմակողմ աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, այդ թվում՝ զենքի լայնածավալ մատակարարումների միջոցով»,- ասել է նա՝ հիշեցնելով նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին:
«ՆԱՏՕ-ն պատերազմող կողմ չի լինի, այդպես էլ կմնա»,- հայտարարել է Լամբրեխտը:
Նա նաև դեմ է արտահայտվել Ուկրաինայում թռիչքների համար արգելված գոտի ստեղծելու գաղափարին։ «Մենք հստակ որոշում ենք կայացրել՝ նման գոտի չստեղծել»,- պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի «ապառազմականացման և ապաշրջափակման» հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: