Ուկրաինական Կրամատորսկի հայկական համայնքի ներկայացուցիչներին աստիճանաբար տարհանում են։
Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով համայնքի ներկայացուցիչ Վահե Մամիկոնյանին։
Նրա խոսքով՝ առավոտյան ֆոսֆորային զինամթերքի գնդակոծություն է եղել, այս պահին քաղաքը նույնպես գտնվում է հզոր գնդակոծության տակ:
«Տարհանվելու ցանկություն ունեցող համայնքի բոլոր ներկայացուցիչներին մնացած բնակիչների հետ միասին աստիճանաբար քաղաքից դուրս են բերում ավելի անվտանգ շրջաններ, սակայն համայնքի հիմնական մասը դեռ քաղաքում է։ Իշխանությունները հնարավորինս կազմակերպում են տարհանման գործընթացը», – նշել է Մամիկոնյանը։