Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկություններ է հաղորդել Ազատության հրապարակից ոստիկանության բաժին տեղափոխվածների մասին։
«Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։
Բռնված քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ, մինչև բաժին հասցնելը, կարմիր բերետները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին»,- հայտնել է նա։
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսում։ Նրանք կոչ են արել միանալ իրենց:
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում տուն գնալ: