Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «Flyone Armenia» ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթների իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին հայտնում են Flyone Armenia ընկերությունից։
«Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթները: Նշենք, որ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներն իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթների վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։
Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:
Թռիչքի ամսաթվի փոփոխություն։
Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում,
Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։
Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ։