Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին սոցցանցային իր էջում պատմել է Ուկրաինա կատարած այցի մասին:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ Լվով այցի ժամանակ արտիստուհին այցելել է հիվանդանոցներից մեկը և շփվել երեխաների հետ։ Այնտեղ նրան ցույց են տվել «հատուկ քար»։ Աղջիկը, ով դա ցույց էր տալիս, չէր հասկանում, որ դա արկի բեկոր էր և խաղում էր դրա հետ։
«Կրամատորսկի կայարանի գնդակոծության ժամանակ տուժած շատ երեխաների մարմնից հեռացրել են արկերի բեկորները, դա բարդ և ցավոտ գործընթաց է։ Բեկորների, որոնք գտնվում էին կենսական կարևոր օրգաններին մոտ, չափազանց վտանգավոր էր հեռացնել. դրանք մնացել են որոշ երեխաների մարմինների մեջ», – գրում է Ջոլին։
Դերասանուհին հավելել է, որ մարտական գործողությունների դադարեցման համար պայքարը դա «մրցավազք» է սպանված, վիրավոր և հայրենիքից հեռացած մարդկանց թվի նվազման համար: