Իրենց տեքստերը նույնն են։ Մեկ Բայրամովն է ծաղրում մեր ժողովրդին, մեկ էլ ՔՊ-ականները՝ Նիկոլի գլխավորությամբ։ Այս մասին այսօր երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա հայտարարություններին։
Նա նշել է, որ պայքարն այսօր անկասելի է։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայկական ընդդիմությունը երկիրը դեպի անդունդ է տանում։ Նա նշել է, որ Ադրբեջանում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։
Հիշեցնենք նաև, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Մանրամասները՝ տեսանյութում։