«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն «Առանց Նիկոլ Հայաստան» ակցիա են իրականացրել մետրոպոլիտենում։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը դրել են հատակին ու երթևեկել՝ վրան կանգնած։
Ակցիային մասնակցել է նաև ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Այսօր՝ մայիսի 12-ին, ակցիա տեղի կունենա 16։00-ին։