Նախօրեին՝ մայիսի 24-ին, Սյունիքի մարզ է այցելել Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, որը Գորիսում Եվրոպայի օրերի շրջանակում մասնակցել է «Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ. աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից։
Վիկտորինը նշել է, որ Եվրամիության մտադրությունն է համախմբել ԵՄ անդամ երկրների փորձագիտական ներուժը՝ Հայաստանի այլ մարզերում իրականացվող տարածաշրջանային զարգացման ծրագրերի փորձի հիման վրա Սյունիքին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև պայմաններ ստեղծել՝ բավարարել խոցելի խմբերի կարիքները և խթանել նրանց զբաղվածությունը:
Նշենք, որ նախօրեին Սյունիք է մեկնել նաև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և հանդիպել Սյունիքի մարզպետի հետ։