«Ռոմա»-ն դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը նվաճեց Կոֆերենցիաների լիգայի գավաթը: Նոր եվրագավաթների եզրափակիչում Հռոմից ժամանած թիմը 1:0 հաշվով հաղթել է «Ֆեյենորդ»-ին (Հոլանդիա): Առաջին խաղակեսում հաղթական գնդակը խփեց կիսապաշտպան Նիկոլո Ձանոլոն։
«Ռոմա»-ի հայ կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղակեսում վնասվածք է ստացել և փոխարինվել: Այսպիսով՝ Մխիթարյանը նվաճեց երկրորդ եվրագավաթն իր կարիերայում։ Առաջին անգամ նա դարձել Է Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2016/2017 մրցաշրջանում։
Հատկանշական է, որ Մխիթարյանը երկու անգամ հաղթել է եվրագավաթներում Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։ Պորտուգալացի մասնագետը դարձել է առաջին մարզիչը, որը հաղթել է այսօր գոյություն ունեցող բոլոր երեք եվրագավաթներում՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի լիգայում և Կոֆերենցիաների լիգայում։