Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի անկախության տոնի կապակցությամբ հղված ուղերձում իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման գործընթացին:
«Ես վերահաստատում եմ Ֆրանսիայի անսասան հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման և հարաբերությունների կարգավորման հարցում։ Դուք կարող եք վստահ լինել, որ ես աջակցում եմ վերջին ամիսներին նկատվող դրական դինամիկային, ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև արտաքին գործերի նախարարների մակարդակով ուղիղ շփումների հաստատման, այնպես էլ սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցում: Վստահության միջավայրի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության կառուցման համար»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։