Վաղը ժամը 10:00-ին բոլոր մեր քաղաքացիներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:
«Հրավիրում ենք մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս օրերի ընթացքում վնասվածքներ են ստացել, բռնությունների են ենթարկվել, ձերբակալվել են և այն քաղաքացիների ընտանիքներին, որոնք այս պահին գտնվում են կալանքի տակ: Վաղը երթով կշարժվենք դեպի ԵՄ-ի ներկայացուցչություն և հստակ փաստերով կներկայացնենք այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել մեր երկրում»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ վաղը հանրահավաք չի լինելու, բայց երեկոյան լինելու է մշակութային ծրագիր։