«Мы вместе. Спорт» ծրագրին կմասնակցեն 850-ից ավելի մարզիկներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից և Թուրքմենստանից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն:
«Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ մենք պայմաններ ենք ստեղծում մեր մարզիկների և պարատլետների մրցումային ակտիվությունը պահպանելու համար։ Պարալիմպիականների ամառային խաղերը ևս մեկ լայնածավալ մրցույթ կդառնան, որը տեղի կունենա «Мы вместе. Спорт» ծրագրի ներքո։ Խանտի Մանսիյսկում Պարալիմպիկ ձմեռային խաղերի ժողովրդականությունը հաստատում է դրանց արդիականությունը, այդ թվում՝ արտասահմանյան թիմերի համար։ Սոչիի ամառային խաղերին ծրագրում են մասնակցել 850 – ից ավելի մարզիկներ, այդ թվում՝ նրանցից 150-ը՝ Բելառուսի, Հայաստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչներ: Իհարկե, փոխգործակցություն է ընթանում այլ երկրների մարզիկների մասնակցության կազմակերպման ուղղությամբ՝ ՇՀԿ, ԲՐԻԿՍ և ԱՊՀ», – ասել է Չերնիշենկոն։