Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» հրթիռային համալիրները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում:
«Ինչպես և ձեզ հետ պայմանավորվել էինք, Դուք այդ հարցը դրել եք, մեզ մոտ որոշում է կայացվել։ Մենք առաջիկա ամիսների ընթացքում Բելառուսին կփոխանցենք «Искандер-М» հրթիռա-տակտիկական համալիրները, որոնք, ինչպես հայտնի է, կարող են կիրառել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ, ընդ որում՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային կատարմամբ», – Պուտինի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Լուկաշենկոն հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձրել ՆԱՏՕ-ի ինքնաթիռների վարժական թռիչքներին, որոնք կարող են միջուկային զենք կրել Հանրապետության սահմանների մոտ, և խնդրել է օգնել ադեկվատ արձագանքել դրանց:
ՌԴ նախագահը նշել է, որ բելառուսական բանակի սպառազինության մեջ է գտնվում Су-25 ինքնաթիռների բավականին մեծ խմբավորում: «Ճիշտ է, այդ արդիականացումը պետք է իրականացվի Ռուսաստանի ավիացիոն գործարաններում, բայց մենք ձեզ հետ կպայմանավորվենք, թե երբ դա անել և համապատասխան կերպով սկսել թռիչքային կազմի պատրաստումը», – հայտարարել է Պուտինը։