Եվրոպացիները պետք է հրաժարվեն հին կենցաղային տեխնիկայից՝ Ռուսաստանի նախագահի պատճառով, գրում է Bloomberg-ի սյունակագիր Խավիեր Բլասը։
«Ձեր հին սառնարանը Վլադիմիր Պուտինի ընկերն է, դեն նետեք այն»,- ասել է նա։
Հեղինակը բացատրում է, որ էներգախնայողությունը կապված է բնական գազի խնայողության հետ։ Եվրոպայի էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է գազի այրման արդյունքում, և ավելի լավ է այն խնայել ձմռան համար, երբ անհրաժեշտ է տները տաքացնել: Եվ հենց կենցաղային տեխնիկան է հսկայական էներգիա ծախսում, նշում է հոդվածի հեղինակը։
Բացի այդ, գազը ներկրվում է Ռուսաստանից։ Այսպիսով, հին սառնարանների, վառարանների և լվացքի մեքենաների մերժումը կօգնի նվազեցնել կախվածությունը Մոսկվայից, կարծում է հեղինակը։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին իր զորքերը տեղափոխեց Ուկրաինա, Արևմուտքն աննախադեպ պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ: Սակայն Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը լուրջ կորուստների բերեց Արևմուտքին, ինչը հանգեցրեց պարենային ապրանքների և վառելիքի գնաճի։