Սեպտեմբերին ընդդիմությունն ԱԺ կվերադառնա բացառապես իր օրակարգով։ Armenia Today-ի հետ զրույցում պնդեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մեր օրակարգով կարող ենք միայն ԱԺ նիստերին մասնակցել։ Չենք մասնակցելու ԱԺ նիստերին, որ Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր։ Չենք մասնակցելու սեղանին աղ դնելու մասին օրենքի քննարկմանը»,- հավելեց նա։
Անդրադառնալով իշխանությունների՝ ընդդիմադիրների հասցեին հնցող մեղադրանքներին, թե խորհրդարանի աշխատանքներին չեն մասնակցում բայց աշխատավարձ ու պարգևավճար են ստանում, Խաչատրյանն արձագանքեց, որ իրենք պագրավճար չեն ստացել։
«Պարգևավճար չենք ստացել, իրենք են ստացել։ Ծառայողական մեքենաներից չենք օգտվում այն ժամանակվանից, երբ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հետ կանչեցին իրենց պաշտոններրից։ Այնպես որ, այդ ստերով թող փոշի չփչեն մեր ժողովրդի ուղեղների»,- պարզաբանեց ընդդիմադիր գործիչը։
Գյուղատնտեսության նախկին նախարարը չշրջանցեց նաև տնտեսական խնդիրները։ Խոսելով դոլարի անկման մասին նա մատնանշեց, որ ծանր հետևանքներ է ունենալու արտադրողների և արտահանողների վրա։ Փոխարժեքի տատանումից տուժել են նաև այն քաղաքացիները, որոնք գումար են ստանում դոլարով։
«Իշխանությունները, փորձելով պահել դոլարի կուրսը, վերհսկում են ինֆլյացիան, բայց այդպես չեն անում։ Այդ կերպ պարզապես սպանում են տնտեսական աճը․ 9,25 վերաֆինանսավորման տոկոսադրույք նշանակում է սպանել արտահանումը, սպանել ներդրումները, սպանել տրանսֆերները»,- նկատեց նա։
Ինչ վերաբերվում է այն խնդրին, որ բանկերը դոլար և եվրո կանխիկացելիս 3 տոկոս պահումներ են անում՝ Խաչատրյանը ընդգծեց, որ այս տարբերակով զարգացնելու են սև շուկան, իսկ բանկերն էլ նման քայլի գնում են, որպեսզի կանխեն երկրից դոլարի արտահոսքը։
Նշենք, որ Armenia Today-ն այս օրերին ահազանգեր է ստանում, որ բանկերը դոլար և եվրո կանխիկացնելիս երեք տոկոսից ավելի գանձումներ են կատարում։
Մանրամասները՝ տեսանյութում։