Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը:
Տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպմանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին` Հովհաննեսին, Պետրոսին և Հակոբոսին պայծառացած կերպարանքով: Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։
Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անվանումը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով․Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը։ Տոնի արմատները գնում են վաղ անցյալ, իսկ ծիսակատարությունը հիշեցնում է հեթանոսական շրջանի ավանդույթները՝ միմյանց վրա ջուր լցնել, աղավնիներ նետել երկինք, միմյանց ծաղիկներ նվիրել, ուխտագնացություն կատարել և այլն։
Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց, թեպետ Հայաստանի շատ վայրերում տոնվում այն ալ օրերի է նշվում: Պատճառը տեղական ավանդույթներն են։