ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արտասահմանյան լրագրողների մոտ կատակել է՝ հիշեցնելով, որ Արևմուտքն արգելում է իրեն լուսանկարել։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ժամանած Լավրովը լրագրողներին ասել է. «Երիտասարդներ, լսել եմ, դուք ինձ չպետք է լուսանկարեք»: Դահլիճը ծիծաղում է», – գրել է նա։
Նա խորհուրդ է տվել լուսանկարներն ուղարկել Պետդեպարտամենտ, որն անհանգստանում էր, որ Ռուսաստանը դրանք կօգտագործի քարոզչական նպատակներով։
«Կարող են իրենք օգտագործել»,- հավելել է Զախարովան։