Ռուսաստանում հրեական «Սոխնուտ» գործակալության գրասենյակների փակումը լուրջ իրադարձություն կլինի և կանդրադառնա Մոսկվայի հետ փոխգործակցության վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակին, Լապիդը նախարարների հետ քննարկել է Ռուսաստանում «Սոխնուտ» գործակալության գործունեությունը:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են Իսրայելի համար, Ռուսաստանում հրեական համայնքը մեծ է և կարևոր։ Գործակալության գրասենյակների փակումը լուրջ իրադարձություն կդառնա, որը կազդի հարաբերությունների վրա»,- ասել է Լապիդը։ Նշվում է, որ վարչապետը հանձնարարել է իրավաբանական պատվիրակությանը պատրաստ լինել մեկնել Մոսկվա:
Ավելի վաղ ՌԴ արդարադատության նախարարությունը խնդրել էր փակել «Սոխնուտը»։ Հուլիսի 21-ին հաղորդվել էր, որ Իսրայելը կառավարական պատվիրակություն կուղարկի Մոսկվա՝ գործակալության աշխատանքը շարունակման հարցը լուծելու համար:
Ինչպես հաղորդում է newsru.co.il-ը ռուսական կողմը պնդում է, որ «Սոխնուտը» խախտում է անձնական տվյալների ոլորտում գաղտնի տեղեկատվության մասին օրենքը՝ տեղեկություններ հավաքելով Ռուսաստանում բնակվող հրեաների և հայրենադարձության իրավունք ունեցող անձանց մասին: Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանն Իսրայելին է փոխանցել մի փաստաթուղթ, որում «Սոխնուտը» մեղադրում է մասնագետներին երկրից դուրս բերելու մեջ: