47-ամյա Անջելինա Ջոլիին պապարացիները նկատել են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Նրան ընկերակցում էր իր 18-ամյա որդին՝ Պաքսը։
Ջոլին որդու հետ լքել է Մեծ Բրիտանիան. ըստ ամենայնի, դերասանուհին շարունակում է աշխատել իր նոր «Առանց արյան» կինոնկարի վրա, որը նկարահանվում է Հռոմում:
Նշենք, որ այս ամռանը Ջոլին երեխաների հետ շատ ժամանակ է անցկացնում Եվրոպայում։ Ավելի վաղ Շայլոյի դստեր հետ նա այցելել էր հայտնի Måneskin ռոք խմբի համերգը, իսկ վերջերս երեխաների հետ գնումներ էր կազմակերպել Հռոմում։
Հիշեցնենք, որ Ջոլին և նրա նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, վեց երեխա ունեն՝ Զախարան, Պաքսը, Մեդոքսը, Շեյլոն և երկվորյակներ Վիվյենը և Նոքսը: Զախարան, Մեդոքսը և Պաքսը զույգի որդեգրած երեխաներն են:
Փիթն ու Ջոլին ամուսնացել են 2014 թվականին։ 2016-ի սեպտեմբերին դերասանուհին ամուսնալուծվել է, իսկ 2019-ին Ջոլին ու Փիթը պաշտոնապես խզել են ամուսնական հարաբերությունները։