Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, շարունակվում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարարական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։
Դատական նիստի ընթացքում Ավետիք Չալաբյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նրա պնդմամբ՝ դատարանն իրեն անձնական ազատությունից զրկել է՝ առանց վկայակոչելու որևէ փաստական հիմք։
«Այս որոշմամբ ես ոչ թե կալանավոր եմ, այլ այս երկրում գործող վարչակարգն ինձ պատանդի կարգավիճակում է պահում։ Ունենալով պատանդի կարգավիճակ՝ ես այցելելու եմ այս դատական լսումներին միայն մեկ նպատակով, որպեսզի հասարակությանը ներկայացնեմ մեր անմեղության բոլոր ապացույցները»,- նշեց հասարակական գործիչը։
Դատավորը հայտնեց, որ Ի վերջո, դատարանը սահմանեց հետևյալ հերթականությունը. «Սկզբից հետազոտվելու են մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները՝ մեղադրանքի կողմից նշած հաջորդականությամբ՝ գործի ապացույցներ, վկաների ցուցմունքներ, վերջում մեղադրյալների հարցաքննություններ: Այնուհետև հետազոտվելու են պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները, վկաների ցուցմունքները: Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանի գործով ևս երկու վկա պետք է հարցաքննվի։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել է երեք ամսով։ Հուլիսի 27-ին Ավետիք Չալաբյանն ազատ էր արձակվել «Արմավիր» ՔԿՀ–ից։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։