Եվրամիության անդամ երկրները կշարունակեն վիզաներ տրամադրել ռուսաստանցիների առանձին Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողներին, լրագրողներին, այլախոհներին, ԵՄ քաղաքացիների ընտանիքների անդամներին: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով ԵՄ ներքին գործերի եվրահանձնակատար Լև Յուհանսոնին:
«Եվրահանձնաժողովը նաև հավանություն կտա նշված որոշմանը»,-ասել է նա:
Նրա խոսքով, ՌԴ մյուս քաղաքցիները, որոնք կցանկանան մեկնել ԵՄ երկրներ, կբախվեն ԵՄ-ում վիզաների ստացման ավելի երկար, թանկ և բարդ ընթացակարգերի հետ: Նա նշել է, որ կբարդանա բազմակի վիզաների ստացումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: