Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 10 մարդ, 60 մարդ վիրավորվել է այսօրվա հրթիռային գնդակոծությունների հետևանքով:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում գրանցվել են մի քանի հարվածներ քաղաքի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներում, կան տուժածներ: Նա նաև հայտնել է, որ կենտրոնական փողոցները փակ են, աշխատում են փրկարարական ծառայությունները, փոխանցում է DW-ն։
Զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Զալուժնին հայտնել է, որ Ռուսաստանն առավոտից 75 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, ՀՕՊ ուժերին հաջողվել է խփել դրանցից 41-ը, հաղորդում է DW-ն: Հաղորդվում է, որ հարվածները հասցվել են x-101 և x-555 օդային թևավոր հրթիռներով և ծովային «Կալիբրամներով», ինչպես նաև «Իսկանդերներով», C-300-ով, «Տոռնադո» ծանր ռեակտիվ կայանքներից և «Շահիդ-136» դրոններով:
Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոյի տվյալներով՝ հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են Ֆիլհարմոնիայի շենքերը, Խանենկոյի և Շևչենկոյի թանգարանները. այս մասին նա գրել է Telegram-ում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում հայտնել է այն մասին, որ նա պայմանավորվել է Օլաֆ Շոլցի՝ Գերմանիայի Դաշնային կանցլերի հետ, որը նախագահում է «Մեծ յոթնյակում», G7 երկրների արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Զելենսկին հայտնել է, որ ելույթ կունենա նիստին և կպատմի հրթիռային հարվածների մասին: G7-ի նիստը հեռախոսով խորհրդակցության ձևաչափով տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ուկրաինայի վրա հարձակումները և խոստացել է շարունակել Դաշինքի «աջակցությունը ուկրաինացի ժողովրդին», հաղորդում է ТАСС-ը:
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել էր Կիևին, որ եթե ուկրաինական իշխանությունները փորձեն շարունակել ահաբեկչությունները ՌԴ տարածքում, պատասխանները կոշտ կլինեն:
«Մեր տարածքում ահաբեկչական գործողությունների փորձերի շարունակման դեպքում Ռուսաստանի կողմից պատասխանները կոշտ կլինեն և իրենց մասշտաբներով կհամապատասխանեն Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծվող սպառնալիքների մակարդակին», – հայտարարել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Մեկ օր առաջ Պուտինը ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են:
«Այս ամենը տեղի է ունենում հատուկ ռազմական գործողության շրջանակներում, և ինչ վերաբերում է ահա այդ հարվածներին, ապա, իհարկե, պետք է սպասել ՊՆ-ից մեկնաբանությունների և հարցեր ուղղել հենց ՊՆ-ին»,-նշել է նա։
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա, որը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը կապում է թերակղզու հետ, հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեից, կամրջի ավտոմոբիլային հատվածում բեռնատար է պայթեցվել, ինչի պատճառով այրվել են կամրջի երկաթուղային հատվածում գտնվող գնացքի յոթ վառելիքի ցիստեռններ, որոնք շարժվում էին Կրասնոդարի երկրամասի ուղղությամբ: Պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ՝ մարդատար ավտոմեքենայի ուղևորներ, որը պայթյունի պահին գտնվել է բեռնատարի կողքին:
Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին, վաղը տեղի կունենա G7-ի արտակարգ նիստը
Երկուշաբթի առավոտից հաղորդագրություններ են ստացվել Կիևում և Կիևի մարզում պայթյունների, ինչպես նաև Խարկովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Տերնոպոլում, Ժիտոմիրում, Կրիվոյ Ռոգում և Ուկրաինայի այլ բնակավայրերում ենթակառուցվածքներին հրթիռային հարվածների մասին: Հաղորդվում է Ժիտոմիրի, Սումայի և Պոլտավայի մարզերում, Լվովում, Խմելնիցկի և այլ քաղաքներում էներգամատակարարումների հետ կապված խնդիրների մասին: