Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է ռուբլու և ֆունտի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 13-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 400,18 դրամ միջին կշռված գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը գնային փոփոխություն չի կրել։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 406.53 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ ավելանալով 0.06 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 383.94 դրամ է, գնին ավելացել է 0.42 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 398.94 դրամ միջին գնով, ինչը 0.36 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.05 դրամով և կազմել 5.93 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.65 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 12-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.07 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 433.56 դրամ միջին գնով, ինչը 1.62 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1.27 դրամով՝ կազմելով 460.12 դրամ։