Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդ ներդրած օտարերկրացիները կարող են պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի միասնական հարթակում Ոստիկանության կողմից ներկայացված նախագծից։
Ըստ նախագծի՝ նախատեսվում է 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով անշարժ գույք ձեռք բերած անձանց քաղաքացիություն տրամադրել։
Բացի դա նախատեսվում է նաև քաղաքացիություն տրամադրել՝
1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի ներդրումների տրամադրումը,
2) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,
4) որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
6) 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը ՀՀ-ում,
7) 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը ՀՀ-ում, որն ունի 500 և ավելի աշխատող,
8) 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը ՀՀ-ում,
9) 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
10) Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ ունենալը,
11) փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումների կատարում՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Բացի տնտեսական ոլորտից ոստիկանության կողմից ներկայացվել է նաև այն չափանիշները, ըստ որոնց՝ Հայաստանի, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն։