Նոյեմբերի 18-ին և 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Ֆեդոսեև)։
Նոյեմբերի 18-ին կայանալիք համերգին ծրագրում կհնչի Ֆերենց Լիստի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, մի բեմոլ մաժոր ստեղծագործությունը: Մենակատարը Ադամ Գուցերիևն է, կմասնակցի նաև «Շեհերեզադե» սիմֆոնիկ սյուիտը: Դիրիժորը Թոմաս Զանդերլինգն է:
Նոյեմբերի 19-ին կայանալիք համերգային ծրագրում ներառված են Ռախմանինովի «Վոկալիզ»-ը, Պ.Չայկովսկի՝ Վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար: Մենակատարը Դալի Գուցերիևան է, դիրիժորը Թոմաս Զանդերլինգը: