Անցած տարվա ընթացքում Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է Սյունիքի և Գեղաքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ, ինչպես նաև Արցախի մի քանի բնակավայրեր Լաչինի միջանցքի փակումից առաջ և հետո։ Ընթերցողներին ենք ներկայացնում բացառիկ ռեպորտաժների ցանկը։
Հուլիսին Armenia Today-ի նկարահանող խումբը ԿԽՄԿ-ի հետ միասին այցելեց Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր։ Եղանք Դավիթ Բեկ, Որոտան, Եղվարդ գյուղերում։
Կյանքը Սյունիքի սահմանամերձ գյուղերում
ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղի բնակիչները 44-օրյա պատերազմից հետո Armenia Today-ին ասացին, որ համայնքը խնդիրներ ունի կոմունիկացիաների, հողի և վառելափայտի պակասի հետ։
Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղն առաջիններից էր, որ զգաց 44-օրյա պատերազմի հետևանքները։ Armenia Today-ն իր ռեպորտաժում պատմում է, թե ինչպես է այժմ ապրում գյուղը։
Սահմանամերձ Դավիթ Բեկում բնակավայրի փոքրանալուն զուգահեռ՝ մեծացել են խնդիրները
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչները կապի, ջրի պակասի, արոտավայրերի կրճատման խնդիրներ ունեն։ Սահմանամերձ գյուղի կյանքը՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
«Թող թուրքերը մեզնից վախենան». ինչպես է ապրում սահմանամերձ Որոտանը նոր իրողություններում
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչների կյանքը
Armenia Today-ի նկարահանող խումբը ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց մի քանի օր առաջ այցելել է Արցախի Հանրապետության Լաչինի միջանցքի երկայնքով գտնվող Արցախի Հանրապետության Ահավնո, Բերձոր և Ներքին Սուս գյուղեր։
Ստեփանակերտից կտրված Մեծ Շեն և Լիսագոր բնակավայրերի կյանքը Լաչինի միջանցքի փակումից հետո
Մեծ Շենը Արցախի համայնքներից է, որը գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան մասում։ Այն գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից 42 կմ, Գորիսից 60 կմ հեռավորության վրա։ Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները գյուղը լքելու մտադրություն չունեն՝ չնայած այն հանգամանքին, որ Մեծ Շենը մի քանի ամիս գազազրկված է։
Լիսագորը գտնվում է Արցախի հարավ-արևմտյան մասում, Շուշիի շրջկենտրոնից 18 կմ, իսկ Ստեփանակերտից 30 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը պառակտել է արցախցիների ընտանիքները, Հայաստանում բազմաթիվ երեխաներ մնացել են առանց ծնողների, իսկ անչափահասները, ընդհակառակը, Ստեփանակերտում մնացել են առանց մեծահասակների հսկողության։ Armenia Today-ի նկարահանող խումբը Լիսագոր համայնքում զրուցել է շրջափակման հետևանքով Արցախից կտրված արցախցիների հետ։
Արցախցու պարագայում հույսը ո՛չ սկզբում է մեռնում, ո՛չ էլ վերջում․ Լիսագորի ապաստարանը
Այն բանից հետո, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը, Արցախի 1100 բնակիչ, այդ թվում՝ 270 երեխա, զրկվել են հայրենիք վերադառնալու հնարավորությունից։ Նրանցից մի քանիսը ժամանակավորապես հաստատվել են Գորիսում՝ սպասելով միջանցքի ապաշրջափակմանը։ Ինչպես են նրանք ապրում Արցախից ու սիրելիներից բաժանված՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակում, բռնի տեղահանում Արցախից
Ամիսներ տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ինչի հետևանքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվեց ու եկան Հայաստան։ Բռնագաղթի ճանապարհը մեր հայրենակիցներն անցել էին օրերով, որ հասնեն Կոռնիձորի հումանիտար կայան, քանի որ թշնամին այլ ելք չէր թողել։ Armenia Today-ի նկարահանող խումբը Կոռնիձորում զրուցել էր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հետ:
Այդ օրերին Գորիս-Երևան ճանապարհին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ առաջին անհրաժեշտության իրերով բարձված ավտոմեքենաները շարժվում էին Երևան, մարզեր, համայնքներ։ Նախքան կհասկանային, թե որտեղ են նոր կյանք սկսելու, նրանք Կոռնիձորի հումանիտար կայանում հաշվառում էին անցնում, իսկ Գորիսի կոորդինացիոն կենտրոնում փորձում կացարանի խնդիր լուծել։ Armenia Today-ի նկարահանող խմբին Գորիսում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները պատմել էին ինչպես պատերազմի, այնպես էլ իրենց առաջնահերթ խնդիրների մասին։