Փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն, հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։
Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ճանապարհն սպասարկող ճանշինի անգործության և փնթի աշխատանքի հետևանքով բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։Պարեկային Ծառայությոնը պարզում է վարորդների ինքությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մեկասառույցը։ Ու Opel-ը, հայտնվելով մերկասառույցի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է Lexus RX-ին, որն էլ բախվել է բետոնե հայտվածին։