Արագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա և այրել դեմքը։ Առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ տուժածին։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, ահազանգն ստացվել է փետրվարի 8-ին, ժամը 10։18-ին։
Բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բժիշկներին և պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև տուժածին (Մ. Ա․, ծնված 2022 թ.), բժիշկներին և պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Մ․ Ա․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։