Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ մարտի 26-ին, ժամը 18:54-ին՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Շիրակամուտ, Արջուտ, Լեռնապատ և Շահումյան գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։