2020 թվականի մարտի 29-ից Nordwind Airlines ավիաընկերության հետ համատեղ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանը ուղիղ չվերթներ է իրականացնելու դեպի Երևան: Այս մասին նշված է Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նշվում է, որ թռիչքները դեպի աշխարհի հնագույն քաղաքներից մեկը կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, Երևանից Վոլգոգրադ օդանավը կժամանի 15:30-ին՝ Մոսկվայի ժամանակով: Մեկնումը Վոլգոգրադ՝ տեղական ժամանակով 17:00-ին։ Ճամփորդության տևողությունը 1 ժամ 45 րոպե է:
Տոմսերն արդեն վաճառվում են ավիափոխադրողի կայքում, մեկ ուղղությամբ թռիչքի արժեքը 6 013 ռուբլին է: