ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել ԼՂ Մարտունու շրջանի Շոշ գյուղի ուղղությամբ։