Մոսկվայում Իսպանիայի դեսպանատունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Իսպանիան աջակցում է Ժոզեպ Բորելի [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար-խմբ.] հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքում և կանխեն ճգնաժամի խորացումը»,- գրել է դեսպանությունը Twitter-ում։
Բորելը հուլիսի 27-ին խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Նա նաև հայտարարեց, որ Բաքվի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղ մատակարարումներ հասցնել Աղդամի միջոցով, չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է մարդասիրական, ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։
Հուլիսի 26-ին Հայաստանն Արցախ է ուղարկել 19 բեռնատար՝ 361 տոննա մարդասիրական բեռով, այդ թվում՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է ապրանքների հետագա տեղափոխմանը։ Նա Բաքվի գործողություններն անվանել է «անհասկանալի և անընդունելի»։