Ռուս ռեփեր Noize MC-ն Երևանում կայանալիք համերգի իր հոնորարը կփոխանցի Արցախից տեղահանվածների օգնության հիմնադրամի հաշվեհամարին։
«Ես գիտեմ, որ դա, առաջին հերթին, վերաբերում է այստեղ ապրողներին, բնականաբար։ Մենք իսկապես կցանկանայինք աջակցել այն մարդկանց, ովքեր հայտնվել են այս սարսափելի վիճակում, և համերգից ստացված ողջ շահույթը փոխանցում ենք հիմնադրամին, որն օգնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին»,- համերգի ժամանակ ասել է երաժիշտը։
Ռեփերը շնորհակալություն է հայտնել Արցախից տեղահանվածներին օգնողներին և հանդիսատեսին կոչ է արել «նպաստել այս բարի գործին»՝ աջակցելով ЭТОС հիմնադրամին, որի կամավորները նույնպես աշխատում են համերգի վայրում։
Ռեփերի երևանյան համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
27 տարի անց․ Լեոնարդո դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը միասին ներկա են գտնվել «Հզորը» ֆիլմի պրեմիերային
«Տիտանիկի» աստղեր Լեոնարդո դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը հանդիպել են «Հզորը» նոր ֆիլմի պրեմիերային, որում գլխավոր դերը խաղում է Ուինսլեթը։...