Հայաստանը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիների հարցերին։ Վարչապետի պատասխանների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Armenia Today-ի յութուբյան ալիքում։
«Մենք միանգամայն և ամբողջովին աջակցում ենք Վրաստանի միասնությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը», – ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է Երևանը ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան որպես «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ»։
Նա նշել է, որ 2019 թվականից առաջ և հետո եղել են «տեսանելի և որոշակի տարբերություններ», թե ինչպես է Հայաստանը քվեարկել ՄԱԿ-ում այս հարցի շուրջ։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել այս կապակցությամբ։