ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտյոմ Սմբատյանին ազատել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական էջից։
Փաշինյանը որոշումն ստորագրել է փետրվարի 23-ին։
Սմբատյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 25-ին։