ՔՊ-ն վարչության նիստում քննարկել է Արդարադատության նախարարի հավանական թեկնածուներին, գրել է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ կուսակցությունը քննարկել է այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանաագրի» պատգամավիրներ Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը։
Թերթը տեղեկացել է, որ Վարդանյանն ու Տիգրանյանն ի սկզբանե իրենց կուսակիցներին ասել են, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր իշխանություն և զբաղեցնել Արդարադատության նախարարի պաշտոնը, ուստի խնդրել են չդիտարկել իրենց թեկնածությունը։
«ՔՊ-ում նախարարի թեկնածուների թիվը սեղմվել է, հիմնական քննարկումը Արփի Դավոյանի և Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է տեղի ունենում. հավանական է Ջուլհակյանի նշանակումը»,- պարզաբանել է թերթը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու համար: Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել արդարադատության նախարարին:
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 3-ին տեղեկացրել էր, որ Մինասյանի հրաժարականի պատճառը կարող էր լինել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահանջը չկատարելը: