Ինչպիսի՞ հոգեվիճակում է արհավիրքների, պատերազմների միջով անցած հայ ժողովուրդը, ի՞նչ հետևանք է արձանագրվում։ Կլինիկական հոգեբան Եվա Օհանյանն Armenia Today-ին հայտնել է, որ բազմապատկվել է նևրոզ, տագնապային խանգարումներ ունեցող մարկանց թիվը, ինչը կուտակված բացասական էներգիայի հետևանքն է։
Մասնագետի խոսքով՝ այդ ամենը տարատեսակ դրսևորումներ ունի, իսկ ոմանց պարագայում արտահայտվում է ագրեսիվ վարքագծով: Նա նշել է, որ մարդկանց մոտ նաև վախերն են ավելացել։ Այդ բոլոր խնդիրները կարող են քրոնիկական բնույթ ստանալ, եթե տրվեն ոչ ճշգրիտ լուծումներ: Օհանյանն ընդգծել է, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներից շատերը բավականին ամուր են, պայքարում են իրենց պատուհասած արհավիրքի հոգեբանական հետևանքի դեմ։