Նոյեմբերի 30-ն՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել Երևան-Երասխ՝ 70 ուղևոր տեղափոխող միջքաղաքային էլեկտրագնացքին, հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Էլեկտրագնացքի ուղևորները չեն տուժել, հավելել են ընկերությունից։ Նշվում է, որ «Միցուբիշիի» վարորդն անտեսել է երթևեկության կանոնները։
«Վթարի հետևանքով էլեկտրագնացքն ուշացել շուրջ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված է հրապարակման մեջ։
Ընկերությունից տեղեկացրել են, որ 2024-ի ընթացքում ճանապարհատրանսպորտային նման պատահարների թիվը հասել է 13-ի: