Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի 3 անդամներից 2-ն ընկել են լանջից և ստացել վնասվածքներ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Գերատեսչությունը հայտնել է նրանց անվան սկզբնաատառերը՝ Ա. Թ.-ին (ծնված 1998 թ.) և Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.)։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:31-ին։
Թվով 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնացի հետ հայտնաբերել են վնասված երկու արշավորդներին և Հ. Խ.-ին (ծնված 1998 թ.)։
Ըստ գերատեսչության՝ փրկարարները քաղաքացիներին ձնագնացով տեղափոխել են առաջին բուժօգնություն ստանալու։