Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որոշման մասին նա հայտարարել է կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում։
Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ շարունակելու է լինել իր քաղաքական թիմի կողքին։
Մուրադյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 26-ին։
Կառավարության նիստին նաև որոշում էր ընդունվել Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել։ Մեկ այլ որոշմամբ դադարեցվել էին ավագանու լիազորությունները։