Ադրբեջանում պետական հաստատությունների դեմ դիվերսիաներ ծրագրած խումբ են բացահայտել, ձերբակալվել է 3 մարդ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց թվում են 1984 թվականին ծնված Ֆահրադդին Հաջի օղլուն, 1960 թվականին ծնված Ջալալ Մուրաջ օղլուն և 1998 թվականին ծնված Բաբաև Քամրան Քամիլ օղլուն։
Նշվում է, որ նրանք Ադրբեջանի պետական սահմանին գտնվող մաքսային կետը գրավելու ծրագիր էին նախապատրաստել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրանք ծրագրել էին նաև պատանդներ վերցնել։