ՌԴ ԱԳՆ և պաշտպանության բանակը աշխատում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ սահմանում իրավիճակի հետագա լարվածություն թույլ չտալու համար: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսային խոսակցության մասին ԶԼՄ-ներին տրված մեկնաբանություններում, ինչպես նաև համանախագահների հայտարարություններում կոչ է արվում կողմերին հնարավոր ամեն ինչ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար և հնարավորինս շուտ վերականգնել բովանդակային բանակցությունները»,- ասել է Զախարովան
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի՝ Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ առաջիկա հնարավոր հանդիպումների մասին տեղեկատվության դեպքում Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը ժամանակին այն կփոխանցի ԶԼՄ-ներին: «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ»,- ասել է Մարիա Զախարովան: